ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Հրազենային վիրավորում ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան։
«Որքանով գիտեմ, վիրահատությունը լավ է անցել, և կարծում եմ, ի վերջո, նա ողջ կմնա։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում», - ասել է Տարաբան BBC-ին։
Նա հավելել է, որ վարչապետի վրա կրակել են շատ մոտ հեռավորությունից․ փամփուշտներից մեկն անցել է նրա ստամոքսի միջով, իսկ երկրորդը հոդն է վնասել։
Ավելի վաղ Սլովակիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ֆիցոն պայքարում է կյանքի համար։
Մայիսի 15-ին՝ Հանդլովա քաղաքում կողմնակիցների հետ հանդիպումից հետո, երբ Սլովակիայի վարչապետը դուրս է եկել շենքից, մի տղամարդ մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ