ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ պայմանավորվել է մայիսին միասին այցելել Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին Սլովակիայի վարչապետը հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք պայմանավորվեցինք, որ մայիսին միասին կգնանք Մոսկվա», - ասել է Ֆիցոն:
Սլովակիայի վարչապետը նշել է, որ Սերբիայի նախագահի հետ կիսում են նույն կարծիքը այն պետություններին հարգելու անհրաժեշտության մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նպաստել են իրենց երկրները ֆաշիզմից ազատագրելու հարցում:
--00—ՅՄ