ՀՀ ՍԴ-ն և ԵԽ-ն ոլորտում վստահելի գործընկերներ են. Արման Դիլանյանն ընդունել է Մաքսիմ Լոգանգեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ւ.

2024 թվականի մայիսի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին։ Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։

 Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է, որ 2023-2026 թվականներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությամբ իրականացվող «Գործողությունների ծրագրի» շրջանակներում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել աշխատակազմերի ձևաչափով։

 Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ու Եվրոպայի խորհուրդն արդարադատության ոլորտում վստահելի գործընկերներ են։

 --00—ԼՀ