ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Մայիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը և այն առավել խորացնելու հնարավոր ուղղություններին, ընդգծվել է հայ և վրացի երիտասարդների միջև պարբերական շփումների ապահովման կարևորությունը։
--00—ԼՀ