Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. կիրանցեցին՝ մարզպետի հետ հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Հիմա պետք է փորձեն ճանապարհները սարքեն, որպեսզի հասկանան, թե ոնց են սահմանազատումն անում, կամուրջը և տները անցնում են Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպումից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսօր առավոտյան ժամանել է Կիրանց, նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի, բացառապես,  տղամարդկանց հետ։ 

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ գյուղացիները համաձայնեցին, որպեսզի հանդիպումն անցնի առանց կանանց և լրատվամիջոցների և ե՞րբ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, Կիրանցի բնակիչն ասաց, որ նման բան չի եղել, կանայք ներկա են եղել հանդիպմանը, մարզպետը ներկայացրել է այս պահի դրությունը, նորություն չկա․ «Մեր վարելահողերի 65 հեկտարն անցնում է իրենց, բայց մենք այլընտրանք ունենք էդ հողերը մշակելու համար, չգիտենք դեռ, սահմանազատում լինի՝ կհասկանանք»,-ասաց նա՝ նշելով, որ փոխհատուցման մասով որևէ բան չեն ասել, անվտանգության առումով էլ երաշխավորել են, որ լինելու է ապահով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ