ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Սկսվել է Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում գտնվող պաշտանատար անձանց, ինչպես նաև անձնակազմի մարմինների նույնականացման գործընթացը։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներ են տարվում դիերի մասունքների նույնականացման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։
Բացի Իրանի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:
--00—ՅՄ