ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», - ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր:
--00--ԱՀ