ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 19 հարց:
Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:
Որոշվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով ստեղծել Ազգային ժողովի պատվիրակություն՝ երեք հիմնական եւ երեք փոխարինող անդամներով:
--00—ԼՀ