Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

վ.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։

Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի հեղինակները՝ արդարադատության նախարարությունից ու «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունից (IFES):

Ներկաները քննարկել են առաջարկվող փաթեթի հանրային հետաքրքրություն ներկայացնող դրույթները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում այս թեմայով կլինեն հանրային լսումներ, ինչպես նաև արտագնա քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

--00—ԼՀ