ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի նկատմամբ վետո կիրառելու համար, գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մենք առաջարկեցինք միջազգային գործընկերներին օգտագործել վետոյի ընթացակարգը՝ համակարգելու դիրքորոշումները, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն վետո կիրառեց օրինագծի նկատմամբ, որը, ցավոք, փակեց առողջ քննարկումների հնարավորությունը»,- մայիսի 20-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքով, սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, իբր երկրի բնակչության ավելի քան 60%-ը կողմ է այս վիճահարույց օրինգածին, իսկ, ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80%-ը կողմ է հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը։
«Բնակչության մեծ մասի դիրքորոշումը պետք է անպայման գերակայի։ Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ