ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
--00—ԼՀ