Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Սա ընդհանրական մեր ողջ ժողովրդին հուզող հարց է, սա ոչ միայն ապագայի հարց է, այլ հենց հիմա տեղի ունեցող աղետ է։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ պատգամավորների և Արցախի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ գործընթացի իրավական շերտը ամբողջական հակասում է և՛ մեր Սահմանադրությանը, և՛ միջազգային սկզբունքներին։

«Մեր այս շարժման բուն նպատակը իրական խաղաղություն ունենալն է, թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական։ Եվ պատերազմի հրահրողներն էլ, հեղինակներն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարով հանդերձ»,- ընդգծեց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

--00—ԼՀ