ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

մի.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ:

 --00—ԼՀ