ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ից:
Եվս մեկ խումբ մեկնել է ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:
Հիշեցնենք՝ քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: