ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Իշխանությունն արդեն զավթված է, իշխանություն զավթելու կասկած թող ոչ ոքի մասով չունենան։ Սա այն անհանգստությունն է, որն իրենք ունեն այն մասին, թե ինչ է լինելու Շարժումը։ Երեկ հեգնանքով խոսում էին, իսկ այսօր արդեն ձերբակալում են մարդկանց, փաստացի հիմքեր են պետք դրա համար, չի կարելի օդից վերցնել ու ասել, թե իշխանության զավթման փորձ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարցին՝ մտավախություն ունի արդյո՞ք, որ մայիսի 26-ի հանրահավաքին բռնի ուժ կկիրառվի, կփորձեն ձերբակալել իրեն, Սրբազանն ասաց՝ թող փորձեն․ «Մենք որևէ հակաօրինական գործ չենք անում մեր երկրում։ Մեր անելիքներն ուղղված են այս ստի ամբողջ գործընթացը կասեցնելուն, և, բնականաբար, մեր պետությունն արժեքային առումով փոփոխության բերելուն»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ