ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Այս պահին մենք միայն ցավակցում, զորակցում և սգում ենք, թե ինչ զարգացումներ կունենան չեմ կարող ասել, մեր սիրտը Իրանի ժողովրդի, իրենց հոգևոր առաջնորդի հետ է։ Այս մասին այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Ըստ Սրբազանի՝ այն բոլոր սպառնալիքները, որ տեղի են ունենում աշխարհում և կարող են վնասել հայ-իրանական հարաբերություններին, պետք է չեզոքացվեն։
«Մենք գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչ օրս չեն փոխվել և կապված են ՀՀ տարածքային ամբողջականության և դրանից բխող անվտանգային խնդիրներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ