Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

b.j

Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը։ Դրան մասնակցում են Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և համագործակցության այլ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ:

Մասնակիցները կսահմանեն ԱՊՀ երկրներում իրավիճակի ապակայունացման նպատակով արտասահմանում մարտական պատրաստություն անցած անձանց հայտնաբերման համատեղ միջոցառումներ: Հայաստանին մասկանցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետ Ալի Նագիևը։ 

 --00—ԼՀ