ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա ապրիլի 11-ին Ղազախստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Որոշում է ընդունվել ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստի օրվա և վայրի վերաբերյալ։ Այն կկայանա 2025 թվականի ապրիլի 11-ին Ղազախստանում»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
--00—ԼՀ