Պարզաբանումը, թե 070-ով անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, դատապարտելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

դ


«Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Դեսպանատների այն պարզաբանումը, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, անհասկանալի և դատապարտելի է։

ՀՀ֊ում հավատարմագրված դեսպանատների ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ խնդրին և ակնկալում այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումների վերանայում»,- նշել է նա։ 

 

 --00—ՍՊ