ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Փաստաբանների պալատի միության նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և այլ անձանց նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից:
Եթե պարզվի, որ այդ բռնության պատճառը Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեությունն է, ապա այդ արարքը հասարակական ավելի մեծ վտանգավորություն կներկայացնի (խոսել եմ Սեդա Սաֆարյանի հետ. այդպիսի կասկած ունի)»:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։