Մեր նպատակադրումն է պատերազմի տրամաբանությունից անցնել խաղաղության տրամաբանության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25 , 24News

3a

Քննարկել ենք և որոշել, որ այս պահին Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում հաշվառված են մարդիկ, ովքեր 16 մլն դրամ բնակարանային ծրագրի շահառու կդառնան, կառավարությունը ևս 5 մլն դրամ կավելացնի, Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մեր նպատակադրումն է կյանքն այստեղ զարգացնել, պատերազմի տրամաբանությունից անցնել խաղաղության տրամաբանության»,- նշել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ ամեն ինչ անելու են, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, քանի որ սա է ճիշտ ճանապարհը։ 

--00—ԼՀ