ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ինտերնետի և հեռախոսակապի վերականգնման աշխատանքների վերաբերյալ թարմացված տեղեկություն:
- Ucom - 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում են խափանված վիճակում։
- TEAM Telecom Armenia - 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
- Վիվա-ՄՏՍ - 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից
շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով
վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
--00—ԼՀ