ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Այն, ինչ այսօր և սրան նախորդող օրերին կատարվել է, դա ոստիկանության գործողություն չէ, դա կազմակերպված հանցավոր խումբ է, որը ղեկավարվում է հանցագործ մարդկանց կողմից։ Այն, ինչ իրականացվում է այսօր որևէ կապ ու առնչություն չունի օրինականության, երկրի սահմանադրության և օրենքի հետ։ Լկտի պահվածքը հասել է այն աստիճանի, որ այսօր առավոտյան ոստիկանության հանցագործ մի խումբ փորձ էր անում մուտք գործել Սիմոն Վրացյան կենտրոն և բերման ենթարկել մարդկանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ոստիկանությունը պետք է հասկանան, որ կատարում է ոչ թե Փաշինյանի, այլ ուղիղ Իլհամ Ալիևի հրահանգները, և այս պարագայում Փաշինյանը Ալիևի հրահանգներն է փոխանցում, և որքան էլ զարմանալի չի, իրենք սիրով դա կատարում են»,-ասաց նա։
Խոսելով ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին, Սաղաթելյանն ասաց, որ ոստիկանությունը տեղյակ է եղել, որ վերջինս պատգամավոր է․ «Սիմոնյանը որևէ լուրջ վնասվածք չունի, նա կարողացել է միայնակ դիմադրել, ամեն դեպքում, դիմել ենք համապատասխան մարմիններին»,-նշեց Սաղաթելյանը։
--00—ՅՄ