ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Դեպի Սարդարապատ ուխտագնացությամբ մենք կարևոր արձանագրում ենք արել, որ այլևս մեր երկրում ասելիք ու օրակարգ թելադրողը մենք ենք, մեզ որևէ կերպ ու որևէ բան հետ չի պահելու այդ ճանապարհից, որպեսզի ճշմարտության կողմը հաղթանակի։ Այս մասին Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
«Վեց տարվա մեջ առաջին անգամ մենք ասացինք, որ սուտը մեր բնության, մեր բովանդակության ուրացումը չի կարող հավերժ լինել, և այսօր դուք այդ արձանագրումն եք արել։ Հստակ ուղերձ եք հղել այն մարդուն, ով մեզ ստիպել է փողոց դուրս գալ՝ կանխելու համար այն աղետը, որն իր միջոցով տարածվում է մեր ողջ կյանքի վրա»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ