ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդ Դիասը X սոցիալական ցանցում Գազայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ցեղասպանություն և օկուպացիա։
«Այսօր մենք արդարացի մոտեցում ենք ցուցաբերում պաղեստինցի ժողովրդի ազատությանը, Իսպանիայի հասարակության մեծամասնության զգացմանը և մեր հավատարմությանը միջազգային իրավունքին: Պաղեստին պետության ճանաչումը քայլ առաջ է, որը պետք է ծառայի ցեղասպանությանը և օկուպացիային վերջ դնելուն», - գրել է նա:
--00—ՅՄ