Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

դա.j

Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինվենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ալիեւի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։ 

Այս հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։

Մենք պետք է մտնենք իրավական դաշտ եւ գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»։

--00—ԼՀ