ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի մասին սիրողական դատողություններ տարածողները, «հարմար» առիթը բաց չթողնելով, հիմա էլ կասկածի տակ են դրել կանոնադրական փաստաթղթերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մամուլով ավելի հանգամանորեն կանդրադառնամ այս խնդրին, բայց այս գրառմամբ առնվազն հակիրճ հետևյալը.
- Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Հայ Եկեղեցու դավանանքով, ոչ թե եկեղեցական կանոնադրությամբ,
- Հայ Առաքելական Եկեղեցուն պարտադրվել է կանոնադրություն միայն ցարական Ռուսաստանում, խորհրդային միությունում և նորանկախ Հայաստանում՝ մինչև Սահմանադրության 2005 թ. փոփոխությունները: Դրանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ, ինչպես և մյուս սահմանադրական մարմինները, ուստի գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ...»։
--00—ԼՀ