ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
92 կգ քաշային Նարեկ Մանասյանը շատ վստահ հաղթանակ է տարել մակեդոնացի Բոբան Իլիոսկիի հետ և դուրս եկել օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը։
Նարեկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ճնշող առավելությամբ։
Մանասյանի հաջորդ մենամարտը կկայանա վաղը բելգիացի Վիկտոր Շելստրատի հետ, որը նախկինում հանդես էր գալիս 86 կգ քաշային կարգում և 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում պարտվել էր Ռաֆայել Հովհաննիսյանին, սակայն նա 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է 86 կգ քաշային կարգում։
Օլիմպիական վարկանիշ ստանալու համար Մանասյանին անհրաժեշտ է ևս երկու հաղթանակ տանել։
--00—ՅՄ