ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Հայաստանի բռնցքամարտի հավաքականներից առաջինն օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարի մեջ մտնում են տղամարդիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում մեկնարկող մրցաշարում Արթուր Բազեյանի մրցակիցը Մարոկկոյից է, իսկ Գուրգեն Մադոյանը կփորձի գերազանցել Հունաստանի ներկայացուցչին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
Հայաստանի հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):
--00—ՅՄ