ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հայաստանում և Ուկրաինայում ձերբակալվել է չորս մարդ, ավելի քան 100 ինտերնետային սերվեր անջատվել կամ խափանվել է հազարավոր մարդկանց վնաս պատճառած միջազգային կիբերհանցագործութան դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպոլին։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել ավելի քան 100 ինտերնետային սերվերներ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժել։
Մայիսի 27-29-ն իրականացված հատուկ գործողությունները Եվրամիության իրավապահ գերատեսչությունն անվանել է «բոտնետների դեմ երբևէ ամենախոշոր գործողությունը պատմության մեջ, որոնք կարևոր դեր են խաղում շորթող-վիրուսների տարածման գործում»։
Ձերբակալություններից մեկը կատարվել է Հայաստանում, իսկ մյուս երեքը՝ Ուկրաինայում, հայտնում է Եվրոպոլը՝ նշելով, որ ավելի քան 2000 դոմեն այժմ գտնվում է իրավապահների վերահսկողության տակ։
--00—ՅՄ