ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․ «Այսօր տեղի ունեցավ ավագանու նիստ՝ որի մասնակիցները մեր դպրոցականներն էին: Օրակարգում 9 հարցեր էին, որոնց վերաբերյալ ներկայացված զեկույցներից 5-ը հաստատվեցին նիստին ներկա ավագանու անդամ աշակերտների կողմից:
Բարձրացվեցին երեխաների իրավունքներին, մայրաքաղաքը նրանց ավելի մատչելի դարձնելու, ընդհանուր բարեկարգման և այլ խնդիրներ:
Կարծում եմ՝ երեխաներին ամեն տարի այս ձևաչափով հյուրընկալելու, նրանց դիտարկումները լսելու այս գեղեցիկ ավանդույթը շարունակական կլինի, իսկ մենք կփորձենք հնարավորին արագ լուծումներ ու դրական ընթացք ապահովել:
Առիթից օգտվելով՝ ի սրտե շնորհավորում եմ փոքրիկներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առիթով, մաղթում եմ՝ ձեր իրավունքները այնքան պաշտպանված լինեն, որ հավելյալ գործիքակազմ կիրառելու կարիք չլինի:
--00—ՅՄ