Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ս.

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զրուցել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չագաթայ Քըլըչի հետ՝ ի թիվս այլնի, քննարկելով հայ-ադրեբջանական կարգավորումը:

Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը։

--00—ԼՀ