Սահմանադրության վերաբերյալ ՀՀ փաստարկները Բաքվին չեն գոհացրել, ՀՀ ՍԴ-ի որոշումը դժվարացրեց իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բա.j

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են նախաբանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը:

 «Խաղաղության պայմանագիրը բաղկացած է նախաբանից և 17 հոդվածներից, այսօր Բաքուն և Երևանը պայմանավորվել են նախաբանի շուրջ, իսկ խաղաղության պայմանագրի տեքստի 15 հոդվածները մնացել են երկու հոդվածների վերաբերյալ», - ասել է Բայրամովը։

Բայրամովի խոսքով, այս երկու հոդվածների շուրջ բանակցությունները շարունակվում են։ Բայրամովն ընդգծել է բանակցություններում առաջընթացը։

Արտգործնախարարը նշել է, որ Բաքուն Երևանից վճռական քայլեր է ակնկալում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքվին չեն բավարարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հրաժարվելու վերաբերյալ Երևանի փաստարկները։

--00—ԼՀ