ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Թուրքիայի Քայսերի (Կեսարիա, Կայսերի) քաղաքում դեռևս անհայտ պատճառով կործանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող ուսումնամարզական ինքնաթիռ։ Վթարի հետևանքով մահացել է 2 օդաչու։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վթարի մասին հայտարարություն է տարածել սոցիալական ցանցի իր էջում։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող SF-260D տիպի ուսումնական ինքնաթիռը, որը թռիչք է կատարել Քայսերիի 12-րդ օդային տրանսպորտի գլխավոր բազայի հրամանատարությունից, կործանվել է անհայտ պատճառով։ Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները»։
--00—ԼՀ