ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Թուրքիայի որոշ շրջաններում շարունակվում են անտառային հրդեհները։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի Էշմե շրջանում ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։
Նշենք, որ ամֆիբիական ինքնաթիռը մասնակցել է նաև Մուղլա և Բոլու նահանգների հրդեհաշիջման աշխատանքներին։
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Ալիևը հայտնել էր, որ Թուրքիային կտրամադրի հրդեհաշիջման ինքնաթիռ։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ