ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով։
«Փաստերով է հաստատվում, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները»,-գրել է նա:
--00—ՅՄ