Սահմանազատումը ՀՀ-ին ավելի քիչ օգուտ է բերել, զիջումները երկկողմանի են եղել․ վարչապետի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

տռ

Ցավոք, քանի որ մենք դեռ գտնվում ենք սահմանազատման գործընթացում, դեռ կան շատ զգայուն հարցեր․ մենք հնարավորություն չունենք փակագծեր բացել։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը։  

«Կարող ենք պնդել, որ գործընթացը միակողմանի չի եղել և, թեկուզ տարբեր համամասնություններով ավելի քիչ հօգուտ Հայաստանի, սակայն եղել են երկկողմ զիջումներ»,- նշել է պաշտոնյան։

Ծառուկյանը, եզրափակելով և խոսելով հետագա քայլերի մասին, ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները պետք է մինչև հուլիսի 1-ն իրենց կառավարություններին ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, և վերջիններս էլ պիտի հաստատեն դրանք, որից հետո  սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։

 

--00—ԱՊ