ՔՊ-ն ամենազզվելի պիտակներով է Արևմուտքին ներկայացնում Սրբազանի շարժման բովանդակությունը. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպությունը, որի հիմնադիրներն են երկար տարիներ Հայաստանի ԱԳՆ համակարգում աշխատած մասնագետներ, հանդիպել է ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի ու եվրոպական երկրների մի քանի դեսպանների հետ՝ փոխանցելու մտահոգություններ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է կազմակերպության համահիմնադիր, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։   

Ըստ Մելիքյանի, իշխանություններն ամենազզվելի պիտակներով են փորձում Արևմուտքի մոտ ներկայացնել Շարժման էությունն ու նպատակները։ Խոսելով ԱԳՆ համակարգի մասին՝ նա վստահություն է հայտնել, որ բազմաթիվ գործող դիվանագետներ դեռևս լուռ, բայց աջակցում են Սրբազանի շարժմանը։   


Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ՍՊ