Պատրա՞ստ եք ֆուջիկայով տաքանալ, մոմի լույսի տակ ապրել, ՌԴ-ից մեզ բաց ասացին՝ ինչ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, հրավեր էլ չկա, տասնամյակներ են պետք, որ թեկնածու լինենք, այս խառնակ վիճակում խզում ենք կապերը մեր դաշնակիցների հետ, եթե պատերազմ լինի, առիթ է, որ չմիջամտեն: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Այս ամենի զրկանքները հայ ժողովուրդն է կրելու, հարցրե՞լ եք, պատրա՞ստ են մոմի լույսի տակ ապրել, հացի հերթեր կանգնել: Մոռացե՞լ եք 90-ականները, պատրա՞ստ եք ֆուջիկայով տաքանալ, ՌԴ-ից մեզ բաց ասացին, թե ինչ է սպասվում, տնտեսական հաշվարկ արե՞լ եք, մեզ ի՞նչ է սպասվում, ո՞նց ենք հաղթահարելու»,-ընդգծեց Բալասանյանը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, բանախոսը։ նշեց, որ Ալիևը վերջնականապես ուզում է ոչնչացնել Հայաստանի ռազմական պոտենցիալը, որ գահն իր որդուն հանձնելուց հետո ՀՀ-ից պրոբլեմ չսպասի, այդ նպատակին էլ աջակցում է Էրդողանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ