Կիևը մերժել է Պուտինի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

կի.

​ Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինի «խաղաղության» նոր առաջարկները համաձայնության գալու լուրջ փորձ չեն և առնչություն չունեն որևէ բանակցությունների հետ։

Նա ասել է, թե Պուտինի այսօրվա հայտարարությունների և Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը վերջ տալու համար Ուկրաինայի պայմանների միջև հնարավոր չէ փոխզիջում գտնել։

Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպելով ԱԳՆ ղեկավար կազմին՝ Կիևի հետ բանակցությունների մի շարք պայմաններ է նշել։

--00—ԼՀ