Անհնար է պատկերացնել՝ ԱՄՆ-ն հրաժարվի զենք և զինամթերք մատակարարել Իսրայելին․ Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

դդ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհավանական է անվանել, որ ԱՄՆ-ի վարչակազմը կարող է հրաժարվել Իսրայելին զենք և զինամթերք մատակարարել և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունները կվերացնեն հրեական պետությանը նման մատակարարումների խոչընդոտները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նեթանյահուն հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանեց Իսրայել՝ նշելով, որ իրենք անկեղծ զրույց են ունեցել, որի ընթացքում Իսրայելի վարչապետը խորին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության համար։

«Բայց ես նաև այլ բան ասացի։ Անհնար է պատկերացնել, որ ամերիկյան վարչակազմը հրաժարվի զենք և զինամթերք մատակարարել Իսրայելին: Մեր երկիրը, լինելով Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցը, պայքարում է իր գոյության համար, պայքարում է Իրանի և մյուս թշնամիների դեմ: ԱՄՆ-ի վարչակազմը օր ու գիշեր աշխատում է խոչընդոտները վերացնելու համար», - ասել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Վաշինգտոնին ասել է. «Տվեք մեզ զենքեր, և մենք կանենք հիմնական գործը»:
--00—ՍՊ