ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ասված է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների գրասենյակների հայտարարություններում, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Իսրայելին անհրաժեշտ է «միասնություն և վճռականություն»՝ Գազայի «Համասի» առաջնորդների դեմ ռազմական նպատակներին հասնելու համար, հայտնել են վարչապետի գրասենյակում: Իսրայելի առաջնորդը նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկացի նախագահին աջակցության համար։
Աբբասի խոսնակը հայտնել է, որ Պաղեստինի առաջնորդը Բայդենին ասել է, որ չի ընդունի Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանումը, մինչ Իսրայելը վրեժխնդիր է լինում «Համասից»՝ իր տարածքի վրա հարձակման համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ