Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ի.p

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախարարների կաբինետի խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմիի խոսքերը։ 

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը։

Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է Իրանի Մեջլիսին։ 

Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այնուհետև հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ 

--00—ԼՀ