ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Իրանի նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին կարծում է, որ «3+3» հարթակը տարածաշրջանում խնդիրների խաղաղ կարգավորման հնարավորություն կտա, գրում է Tasnimnews-ը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի համար կարմիր գիծ է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը։
Աշտիանին և Շոյգուն անընդունելի են համարել նաև արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում։
--ԼՀ--