ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության հնարավորություններն է տալիս․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դդ

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հիշեցնենք՝ Երևանն ավելի վաղ հայտնել է՝ Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ-ների խորհրդի նիստին։ 

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ եղանակը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ 
 

--00—ՍՊ