ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում են ՀԱՊԿ-ում։ Եթե մնում են, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում»,-հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել ՀՀ ինքնիշխանության համար: Ընդ որում, վարչապետի խոսքով, երկիրը մտադիր է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի սպառնում Հայաստանին: Ընդհակառակը, նրա խոսքով, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը։
--00—ՍՊ