Ի՞նչ գիտեք, թե հակառակորդը ակտիվ գործողությունների է գնում, Բաքուն է ոչ ճիշտ տեղեկություն տարածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

«Ի՞նչ գիտեք, թե հակառակորդը ակտիվ գործողությունների է գնում, տեղեկատվական՝ իրականությանը չհամապատասխանող, տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ արձագանքելով տեսակետին, թե հակառակորդը ակտիվացել է։

Փոխնախարարը նշեց, որ խնդրի դեպքում ՊՆ-ն ստուգված, ճշտված տեղեկություն տրամադրում է։

«ՊՆ-ին  վերաբերող բոլոր հարցերին մեր լրատվական ծառայութունը անդրադառնում է, տրամադրում է տեղեկատվություն։ Եթե լիներ նման բան, բնականաբար, կլիներ նաև տեղեկատվություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ