Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

հա

Հուլիսի 2-ին ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ստեֆանի հետ։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, հյուրին ողջունելուց հետո Ադրբեջանի ԳՇ պետը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա պահին գտնվում է բարձր մակարդակի վրա։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակվի փոխշահավետ լինել, և որ արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։

Գեներալ-գնդապետ Կ.Վելիևը հատկապես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի ներդրումը ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում։

Գեներալ-մայոր Ս.Ֆիքսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած իր հերթական այցի կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

--00—ԼՀ