ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ալիևը Բաքվում ընդունել է Ջեյմս Օ ' Բրայենին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ - ի միջև էներգետիկ համագործակցությունը։ Ընդգծվել է, որ Միացյալ Նահանգներն աջակցություն կցուցաբերի COP29 - ի հաջող անցկացման նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջեյմս Օ'Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին՝ նշելով. «Ալիևի հետ մենք շատ հստակ ենք խոսում․ խաղաղություն հաստատելու ժամանակն է»։
--00—ԼՀ