ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Այս ընթացքում որոշ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվել է, հիմնականում տնային կալանք կամ վարչական հսկողություն ռեժիմի:
Մի շարք կալանավորված քաղաքացիների ոչ միայն խափանման միջոցն է պահպանվում, այլ նրանց տեսակցության մասով արգելք է դրված»:
--00—ՅՄ